ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով սկսել են բանտարկյալներին ազատել․ #TheWallStreetJournal
10:55, 23.03.2020 | mamul.am
9547 | 0

Ամերիկյան բանտերը սկսել են ազատ արձակել բանտարկյալներին՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ազատ կարձակվեն միայն այն դատապարտյալները, ովքեր կալանավորվել են մանր հանցագործությունների համար, ինչպես նաև անչափահասները, տարեցները և հիվանդները: Այսպիսով, հանցագործներն արդեն սկսել են բանտերից դուրս գալ Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Տեխասում և առնվազն տասը նահանգներում:

Թերթը նաև գրում է, որ մի քանի նահանգներում ուղղիչ անձնակազմը վարակվել է կորոնավիրուսով: Սա հանգեցրել է կարանտինի հաստատմանը բանտարկյալների շրջանում:

Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 33.3 հազար վարակակիր, մահացել է 390 մարդ: Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 336 հազար դեպք, մահացել է շուրջ 14 հազար մարդ, բուժվել՝ ավելի քան 98 հազարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր