Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+6 °C, +6 °C ... +11 °C Վաղը`+16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պարսից ծոցի միապետություններին սպառնում է «ապշեցուցիչ ճգնաժամ»
00:25, 25.03.2020

Շատ շուտով Սաուդյան Արաբիան և նրա հարևանները կարող են բախվել ֆինանսական լուրջ խնդիրների հետ: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Այսպիսով, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների համաձայն, եթե նավթի գինը կազմի 50-55 դոլար մեկ բարելի դիմաց, ապա Էր-Ռիյադի ոսկու և արտարժույթի պաշարները կկրճատվեն մինչև 2024 թվականը՝ ներմուծման հինգ ամսվա ծախսերի չափով: «Մի քանի ամսվա ընթացքում թագավորությունը կարող է հայտնվել «ապշեցուցիչ ճգնաժամում» և ստիպված կլինի հրաժարվել ֆիքսված դոլարի փոխարժեքից, որն աջակցել է նավթի համաշխարհային առևտրին մի սերնդի ողջ կյանքի ընթացքում»,- նշում է հոդվածի հեղինակը:
Վերլուծաբանի կարծիքով՝ մեկ բարելի դիմաց 20 դոլար նավթի գինը Պարսից ծոցի վեց միապետությունների գանձարանը կդատարկի 2027 թվականին:

Մարտի 23-ից աշխարհում հայտարարվեց գլոբալ տնտեսական ճգնաժամի սկիզբի մասին, որը հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցմանը և բիզնեսի ցուցանիշների անկմանը: ԱՄՆ Ֆինանսների միջազգային ինստիտուտը (IIF) կանխատեսում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճն այս տարի կիջնի՝ հասնելով 0․4%-ի, որը ամենացածր ցուցանիշն է ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր