ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իտալիայի իշխանությունները չեն բացառել, որ #COVID_19-ով վարակվածների իրական թիվը տասնապատիկ ավելին է
16:20, 24.03.2020 | mamul.am
6819 | 0

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը 64 հազար չէ, այլ 10 անգամ ավելին, գրում է ТАСС գործակալությունը։
«Հաստատված և չբացահայտված դեպքերի 1/10 հարաբերակցությունը լիովին ճշմարտանման է»,- հայտարարել է Բորելին՝ La Repubblica-ին տված հարցազրույցում:
Նա նաև չի ժխտել, որ մի քանի օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվը կգերազանցի Չինաստանի ցուցանիշներին:

Համաճարակի սկզբից ի վեր Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 64 հազար մարդ, մահացել է 6 հազարը, 7,5 հազար մարդ բուժվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր