ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ես ինքս կարդացել եմ այդ գրառումը, հանձնարարել եմ շրջայց իրականացնել». ՍԱՏՄ ղեկավար
16:45, 25.03.2020 | mamul.am
5952 | 0

«Ես ինքս կարդացել եմ այդ գրառումը: Հանձնարարել եմ Արմավիրի մարզային կառույցին, որ շրջայց իրականացնեն և պարտադրեն վաճառողներին դիմակներ կրեն և ձեռնոց հագնեն». մարտի 25-ին փաստաբան Նորայր Նորիկյանի սոցցանցային գրառման արձագանքի վերաբերյալ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է հացը փաթեթավորված վաճառելու պահանջին, ապա ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ չկա որևէ իրավական կարգավորում, որ հացը պետք է փաթեթավորված լինի: Սակայն շատ տնտեսվարողներ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հորդորով փաթեթավորված են վաճառում: Գ. Ավետիսյանը նկատեց, որ սննդամթերքից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ: Նա նշեց նաև, որ արդեն կան պարետի ցուցումով կիրառվելիք պատժամիջոցներ, որոնց մասին մանրամասներ կհայտնեն առաջիկայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր