ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վարկային արձակուրդը չի կարող և չպետք է լինի համատարած»․ Գևորգ Պապոյան
04:05, 27.03.2020 | mamul.am
7135 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարկային արձակուրդը չի կարող և չպետք է լինի համատարած։ Այն պետք է լինի խիստ հասցեական, այսինքն դրանից պետք է օգտվեն միայն այն մարդիկ կամ կազմակերպությունները, որոնք այս ճգնաժամային իրավիճակում ժամանակավորապես չեն աշխատում և ունեն ֆինանսական խնդիրներ։ Իսկ այն մարդիկ կամ կազմակերպությունները, որոնք աշխատում են և իրենց եկամուտների մեջ էական փոփոխություն չի եղել, ապա նրանք նույնիսկ առաջարկվող հետաձգումների պարագայում լավ կլինի վճարեն իրենց վարկերը, քանի որ միևնույն է այդ գումարը վճարվելու է հաջորդ ամիսներին, ընդ որում երբեմն նաև չվճարված ժամանակահատվածի համար պետք է վճարել հավելյալ տոկոսագումարներ։ Օրինակ ինքս ունեմ հիփոթեկային վարկ և քանի որ մարտ ամսին աշխատել եմ և կվճարվեմ, ապա ոչ մի պատճառ չունեմ, որպեսզի ապրիլ ամսին չկատարեմ հերթական վարկային վճարումս, քանի որ չվճարելու դեպքում շատ մեծ հավանականությամբ հետագայում ստիպված կլինեմ վճարել նաև հավելյալ տոկոսագումարներ, որոնք կձևավորվեն չվճարված օրերի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր