Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Էն ժամանակների արևելքի շահերն ու խաներն էլ էին պարապ կամ էլ չէին վստահում իրենց զեկուցողներին». Սարգիս Միքայելյան
02:05, 28.03.2020

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետն այնքա՜ն ազատ ժամանակ ունի, փաստորեն, որ այս ճգնաժամային վիճակում անգամ ուղիղ եթերում հեռախոսով պատահական համարներով զանգում ու խոսում է տարբեր քաղաքացիների հետ, երկար-բարակ հարցուփորձ անում նրանց որպիսությունից, հալից, հարցնում է, թե ինչպե՞ս են դիմանում էս արտակարգ դրությանը, և այլն...
Տեղ-տեղ էլ «напрашивается на комплименты». քաղաքացին ասում է՝ շատ գոհ ենք, վարչապետն էլ հարցնում. «Էդ ի՞նչ ենք արել, որ այդպես գոհ եք...»:
Մեկը երկար-բարակ բողոքում է իր գործատուից, աշխատավարձից ու արձակուրդից: Եվ վարչապետն օնլայն քննում է հարցը քաղաքացու հետ:
... Սա, իրո՛ք, աննախադեպ է:
Թերևս, արևելքի հին ու բարի տիրակալներից այս կողմ (որոնք, ըստ լեգենդների, թաքուն շրջում էին գիշերով ու մարդկանց որպիսությունից հարցուփորձ անում) այսպիսի բան չէր եղել:
Էն ժամանակների արևելքի շահերն ու խաներն էլ էին պարապ: Կամ էլ հեչ չէին վստահում իրենց զեկուցողներին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր