ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Վաղվանից ՀՀ ողջ տարածքում՝ հանրային տարածքներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ». ԱԻՆ փոխնախարար
21:20, 27.03.2020 | mamul.am
6772 | 0

«Արտակարգ դրության ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ մեր քաղաքացիներից, որոնցից շուրջ 286-ը պայմանավորված են եղել կորոնավիրուսով»,- այսօր` ասուլիսի ժամանակ, հայտնեց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Նա նշեց, որ վաղը առավոտյան՝ 06:00-ից հանրապետության ողջ տարածքում՝ հանրային տարածքներում և կանգառներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ:

«Գործողությունը հանրապետության բոլոր համայքներում կիրականացվի օրական 2 անգամ: Մինչ այս էլ ԱԻՆ ստորաբաժանումների ներկայացուցիչներն իրականացրել են ախտահանման աշխատանքներ, սակայն դրանք արվել են ըստ անհրաժեշտության: Վաղվանից դա կդառնա պարտադիր»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր