Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.84, EUR 543.30, RUB 6.81, GBP 602.38
+27 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ Արցախում
23:20, 27.03.2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 27-ին տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական և այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում քննարկվել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:
Հանրապետության նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաև բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամուլի կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների և ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետևանքները:
Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն երկրի և քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր