Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.17, EUR 574.15, RUB 6.60, GBP 634.70
+22 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Բացարձակ հակառեկորդ՝ Իտալիայում մեկ օրում մահացել է 969 վարակակիր. դեպարտամենտ
22:40, 27.03.2020

Իտալիայի իշխանությունները մեկ օրում արձանագրել են կորոնավիրուսից մահվան 969 դեպք: Սա դարձել է բացարձակ հակառեկորդ համավարակի բռնկումից ի վեր: Վերջին տվյալները հրապարակել է քաղպաշտպանության դեպարտամենտը: Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է Չինաստանի տվյալները՝ կազմելով 86498-ի՝ ներառյալ մահացածներն ու 10950 առողջացածները:

Իտալիայում մեկ օրում վարակվել է 4401 մարդ: Համավարակի գագաթնակետն այստեղ դեռ չի անցել, սակայն այն, հնարավոր է, մոտ է:

Այս պահին վարակվածության առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արդեն հայտնաբերված է 93151 վարակակիր: Սակայն այնտեղ մահացության թիվն զգալիորեն ցածր է՝ 1382:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր