Լրագորղ Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ Ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում: Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին: Մի անգամ Ծիծեռնակաբերդում թուրք լրագրողուհին փորձեց ուղղել նրան. - Ուզում էիք ասել Ստամբո՞ւլ... - Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս: - Այդ քաղաքի անունը Ստամբուլ է: - Եվ վաղո՞ւց... «Հյուրիեթի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով: Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել հայկական բարկությունը. Դևեջյանի հայրը Պոլսի կաթոլիկ, ֆրանկոֆոն ընտանիքից էր: Ֆրանսիա է մեկնել 18 տարեկանում, ֆրանսիական կառավարության կրթաթոշակով ճարտարագիտություն ուսանելու: Ձուլագործության ինժեներ էր, ստեղծել է արագաեռ կաթսան: Դևեջյանի պապն Օսմանյան կայսրությունում պետական ծառայող էր: Ցեղասպնության ժամանակ կարողացել է թաքնվել, քանի որ թուրքական բանակի գնդապետ հարևանը զգուշացրել է նրան՝ հայերին սպառնացող վտանգի մասին: Հանգչի՛ր խաղաղությամբ, Պատրիկ-Գարեգին Դևեջյան»: |