ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Ի՞նչ է տալու տվյալն այն մասին, թե երկու մարդ ե՞րբ և քանի՞ անգամ են իրար հետ հեռախոսով խոսել». ԱԺ նախագահը՝ Բադասյանին
13:25, 30.03.2020 | mamul.am
5817 | 0

«Պատկերացնենք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս: Նախորդ 14 օրերի իմ լոկացիան բավարար չէ, քանի որ որոշակի լայն շրջանակ է ընդգրկում: 14 օրվա իմ կատարած զանգերի վերհանումը և ճշտումը՝ այսինչ ժամկետում հանդիպել են ինձ, ինֆորմացիայի գեներացումը կնպաստի, որ վիճակագրական տվյալների վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ իրականացնել: Դա է իմաստը, այլ իմաստ չկա». նման օրինակով պատասխան հնչեցրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, թե քաղաքացիների տեղորոշման պահը հասկանալի է. պետությունը կարող է կարիք ունենալ իմանալու, թե ո՞ր երկու անձինք են գտնվել միևնույն տարածքում: Բայց հասկանալի չէ, թե ի՞նչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ ե՞րբ և քանի՞ անգամ են իրար հետ հեռախոսով խոսել:
ԱԺ նախագահը նշեց, որ իր մոտ այն տպավորությունն է, թե դա ավելորդ միջոցառում է: Նախարարն էլ պնդեց, որ դա ինքնանպատակ գործողություն չէ, այն մշակվել է ՏՏ մասնագետների խորհրդով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր