ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չեմ հավատում, որ ԱԺ-ում քննարկվող օրինագիծը որևէ առնչություն ունի կորոնավիրուսի համաճարակի հետ». Արթուր Ղազինյան
15:45, 30.03.2020 | mamul.am
4784 | 1

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ։

Ես, և վստահ եմ, իմ նման հարյուր հազարավոր մտածող քաղաքացիներ, չեմ հավատում, որ այսօր ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվող օրինագիծը որևէ առնչություն ունի կորոնավիրուսի համաճարակի հետ։

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը միակն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում, որ օգտագործում է կորոնավիրուսի համաճարակն ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու և մարդկանց անձնական կյանքի և տվյալների գաղտնիության իրավունքը վերացման համար։

Հետևությունը թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր