ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ». Արցախի ՊԲ
11:20, 31.03.2020 | mamul.am
7258 | 0

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է. «Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:

Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ:

Ընտրություններին մասնակցող զինծառայողները, կարևորելով յուրաքանչյուր քվեի արժեքը, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են առավել անվտանգ, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախ ունենալու համոզմունքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր