ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արցախի նախագահի մի քանի թեկնածուներ արդեն քվեարկել են
14:15, 31.03.2020 | mamul.am
5004 | 1

Արցախի նախագահի 14 թեկնածուներից մի քանիսն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։

Քվեարկած թեկնածուների թվում է Վիտալի Բալասանյանը։ Նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասում։

«Ընտանիքով ենք եկել քվեարկության։ Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասել է Բալասանյանը։

Քվեարկել է նաև նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը. «Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշել է Խանումյանը:

Աշոտ Ղուլյանն էլ քվեարկությունից հետո ասել է. «Արցախի ժողովուրդը տրամադրված է հերթական ժողովրդական, ազատ ընտրություններում ձևավորելու իր իշխանությունները և հուսով եմ ամեն ինչ կլինի այնպես, որ մեր ժողովուրդը գոհ կմնա ընտրություններից»:

Քվեարկությանը մասնակցել է նաև նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը. «Առաջիկայում տնտեսական աղետ է սպասվում, ուստի Արցախը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը ՀՀ իշխանությունների հետ կպայքարի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի, աղետի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հարությունյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր