ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ակնհայտ է, որ ընտրությունների ավարտից հետո լուրջ հետևությունների անհրաժեշտություն է լինելու». Արսեն Խառատյան
14:50, 31.03.2020 | mamul.am
4949 | 0

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյուռընտիր Արցախի առավոտը

Առավոտյան ժամը 8-ից մինչև կեսօր Ստեփանակերտի շուրջ 4 տասնյակ ընտրատեղամասերի մեծ մասն աշխատում էին գերակտիվ ռեժիմով: Մեր եղած բոլոր 6 ընտրական տեղամասերում հերթեր էին, առավոտյան 10-ից 11-ի դրությամբ ընտրատուփերը լեփ-լեցուն էին, այնքան, որ հանձնաժողովի անդամներն ստիպված էին քանոնով տեղավորել ընտրաթերթիկները: Վստահ չեմ, թե ինչպես է կարգավորվելու այս հարցը մինչև օրվա վերջ: Ընտրատեղամասերի դիմաց ձեռնոցներ ու դիմակներ էին տեղադրված, տուփերով գրիչներ, որոնցից ոչ բոլոր ընտրողներն էին օգտվում: Կեսօրի դրությամբ Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն ընտրություններին մասնակցությունը 25% է եղել:

Ընտրական գործընթացը կազմակերպելու լուրջ թերությունների, ինչպես նաև արձանագրված մի շարք այլ խնդիրների վերաբերյալ առաջիկայում կբարձրաձայնեն դիտորդներն ու թեկնածուները: Ակնհայտ է, սակայն, որ ընտրությունների ավարտից հետո լուրջ հետևությունների ու փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու:

Մի բան կարող եմ հստակ արձանագրել, եթե մինչ այս պահը կորոնավիրուսն Արցախ է հասել, ապա այս ընտրությունների ընթացքում մարդկային շփումների մասշտաբները դրա տարածման համար «փառահեղ» հնարավորություն է ստեղծել:

Շարունակում ենք հետևել Արցախյան ընտրությունները կորոնավիրուսի օրերին, կամ` «пир во время чумы» սյուռեալիստական ֆիլմը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր