ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։ Երևան` 219 Արագածոտն` 10 Արարատ` 113 Արմավիր` 51 Լոռի` 4 Կոտայք` 88 Շիրակ` 6 Սյունիք` 8 Վայոց ձոր` 1 Տավուշ` 2»: |