Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+17 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչո՞ւ են #COVID_19-ի մահվան ցուցանիշներն այդքան տարբեր եվրոպական երկրներում. #Euronews
00:10, 01.04.2020

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշների գնահատականները տարբերվում են երկրից երկիր, ինչը ցույց է տալիս տվյալների ճշգրտության վերաբերյալ անորոշություն, հայտնում է Euronews-ը:
Մահվան ցուցանիշի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հիվանդների տարիքը, երկրում առողջապահական համակարգի վիճակը և կատարված թեստերի քանակը, ինչպես նաև հաշվարկման մեթոդները:
Ըստ Օքսֆորդի համալսարանի՝ մարտի 28-ի տվյալներով Իտալիայում մահացությունը գերազանցում է 11%-ը, իսկ Գերմանիայում՝ 0,79%-ը: Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը կազմում է 6.29%, Չինաստանում՝ 4.05%:
«Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր անձի մահը հաշվի է առնվում մահվան դեպքերի ընդհանուր վիճակագրության մեջ: Մինչդեռ Գերմանիայում հաշվի են առնվում միայն մահվան այն դեպքերը, որոնք հանդիսանում են նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդության հետևանքներ: Եվ այդպիսի փոքր տարբերությունները հանգեցնում են նրան, որ մենք մահվան ցուցանիշներում տեսնում ենք նման տարբերություններ»,-նշում է Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Թիլդսլին: Իտալիայի առողջապահության բարձրագույն ինստիտուտի խորհուրդ է տվել բոլոր հիվանդներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և հետո մահացել են, անկախ իրենց բժշկական պատմությունից, ներառել մահացության վիճակագրության մեջ: Միևնույն ժամանակ, մահացածների միայն 0,8%-ի մոտ չեն եղել այլ պաթոլոգիաներ, մեծ մասն էլ՝ 23%-ը, եղել են ավագ սերնդի ներկայացուցիչներ (65 տարեկան և ավելի): Ֆրանսիայում հակասություններ են առաջանում հիվանդանոցներից դուրս մահվան դեպքերի շուրջ: Կորոնավիրուսից առավել տուժած շրջաններում գտնվող ծերանոցների ներկայացուցիչները պնդում են, որ կորոնավիրուսից իրական մահացության ցուցանիշը շատ ավելին է, քան պաշտոնական տվյալները: Իսպանիայում հաշվի չեն առնվում այն մարդկանց մահերը, ովքեր մահացել են տանը կամ ծերանոցում և չեն հետազոտվել:
Գերմանիայում գրանցվում են Covid-19 կորոնավիրուսից մահվան բոլոր դեպքերը: Արժե նշել, որ Գերմանիայում ավելի քիչ տարեցներ են հիվանդացել, քան այլ երկրներում, և համաճարակի սկսվելուց ի վեր շատ թեստեր են արվել:

Ինչո՞ւ են #COVID_19-ի մահվան ցուցանիշներն այդքան տարբեր եվրոպական երկրներում. #Euronews
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր