ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չվճարվող արձակուրդի մեջ գտնվողներին աջակցելու մեխանիզմ կառավարությունը դեռ չունի». նախարար
17:30, 02.04.2020 | mamul.am
6239 | 0

«Աջակցության մեխամիզմ դեռ չունենք, եթե լինի, կհրապարակենք». նման պատասխան տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ աջակցություն է տրվելու այն մարդկանց, ովքեր ստիպված են ամեն օր աշխատանքի գնալ տաքսիով: Նրա խոսքով՝ աջակցության մեխանիզմ չունեն այն անձանց համար, ովքեր չվճարվող արձակուրդի մեջ են եղել, այսինքն՝ չեն վարձատրվել և աշխատանքից չեն ազատվել:
Նախարարը հիշեցրեց, որ նախարարությունը «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախաձեռնութամբ է հանդես եկել․ դրանով առաջարկում են վճարել փաստացի կատարված աշխատանքի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր