«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնապահպանության նախարար, այս նեղ պահին Դուք Ձեզ ճիշտ չեք պահում։ Երբ բոլորը զբաղված են, Դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղհասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Ի դեպ, բոլոր նախկին կառավարություններն էլ ուզել են Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոխել։ Վստահ էինք՝ այս կառավարությունը տարբեր է»: |