Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 601 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 149-ի, մահացել է 34 մարդ։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն։ Ներկա պահին Մոսկվայում գրանցվել է ընդհանուր 2923 դեպք, ապաքինվել է 168 մարդ։ Դեպքերի թվով երկրորդ տեղում Մերձմոսկովյան շրջանն է, որտեղ ախտորոշվել է 211 դեպք, Սանկտ Պետերբուրգում արձանագրվել է 156 դեպք: |