ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եկող շաբաթ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշիվների վրա կտեսնեն կառավարության հատկացրած միջոցները». Էկոնոմիկայի նախարար
13:00, 03.04.2020 | mamul.am
5275 | 0

«Սա արտակարգ վիճակ է բոլորի համար: Մենք հասկանում ենք և հուսով ենք, որ մասնավոր հատվածում 2 կողմն էլ՝ թե՛ վարձակալը, թե՛ վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և իրենց համաձայնությունները կլինեն այնպիսին, որ փոխադարձաբար հաշվի կառնեն 2 կողմերի և՛ կրած կորուստները, և՛ հնարավորությունները: Այստեղ կառավարությունը շատ չի կարող միջամտել, բայց մենք կոչ ենք արել, որ բոլոր այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալը չի կարող ամբողջությամբ վճարումներ կատարել, 2 կողմերն էլ պետք է համաձայնության գան, գտնեն միջինը». ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս պետք է վարվեն այն տնտեսվարողները, օրինակ՝ բուքմեյքերական գրասենյակները, որոնք չեն գործում և չեն կարող վճարել վարձակալության գումարները:
Տ. Խաչատրյանն ասաց՝ ակնկալում են, որ այս տարի պետական աջակցությունից կօգտվի 10 հազար ֆերմեր, իսկ վարկային ռեսուրսները կլինեն 60 մլրդ դրամ: Բնականոն տնտեսական կյանքին անցնելուց հետո կառավարությունը գործարկելու է աջակցության նոր ծրագրեր՝ ֆինանսական նոր գործիքներով:

«Եկող շաբաթն այն շաբաթն է, երբ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշիվների վրա կտեսնեն կառավարության կողմից հատկացված միջոցներ»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:

«Միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ էական կորուստները նվազագույն չեն լինելու»,- ասաց նախարար: Նախարարը չբացառեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածը երկարացվելու դեպքում ֆինանսավորման աջակցության չափերը կփոխվեն:

ԿԲ-ի այն կանխատեսումը, թե կորոնավիրուսից հետո ՀՀ տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, ՌԴ-ից եկող տրանսֆերտները, նախարարը դա կոնկրետ իրավիճակի գնահատական համարեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր