Անցած 24 ժամվա ընթացքում Մոսկվայում 434 մարդ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքը: Մոսկվայում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3 357 մարդ, ապաքինվել է 168-ը, մահացել է 24 հիվանդ: Քաղաքային իշխանությունները նախօրեին հայտնել էին վարակի 448 նոր դեպքի մասին: |