ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դատախազությունը դիմումս հասցեագրել է ոստիկանությանը»․ Անի Սամսոնյան
13:50, 06.04.2020 | mamul.am
4602 | 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է․ «Հարգելի գործընկերներ,

սույն թվականի մարտի 12-դիմել էի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։

Դատախազությունը դիմումս հասցեագրել է Ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ նույն փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը որոշելու համար։

Հիշեցնեմ, որ ես հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է էի Քրեական օրենսգրքի 322 (Ինքնիրավչություն) 223.2 223.3 (Քրեական ենթամշակույթ) հոդվածներով։

Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Քրեական հետապնդում իրականացնող մարմնից ակնկալում եմ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն։

Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր