Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկություններ է հայտնել մարզում տիրող իրավիճակի մասին: Նա ասել է, որ մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. «Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձինք չկան նրանց մեջ։ Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն»: Մարզպետի խոսքով՝ որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։ «Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։ Մանրամասները՝ տեսանյութում: |