«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և այդ հարցը քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Քանի որ հանրության, կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այսպիսի որոշում կայացնել»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին: «Նախկինում ՀՀ կառավարությունը բազմիցս դա օգտագործել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ երբ այսօր նման իրավիճակների հետ բախվում ենք, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ գազի գինը հաճախ եղել է քաղաքական շահարկումների և քաղաքական մանիպուլյացիների առարկա։ |