Ռուսական «Առաջին ալիք»-ի «Լավագույնը» հաղորդման հերթական թողարկման հյուրը կազանցի 4-ամյա Թամերլան Սիտդիկովն է եղել, որը 40 այբուբեն գիտի։ Դրանց շարքում են բուլղարականը, արաբականը, չեչենականը, թաթարականը, հայկականը։
Երբ փոքրիկը գրել է հայերեն «նապաստակ» բառը, հաղորդավար Մաքսիմ Գալկինն արտասանել է մանկական «Նապաստակ» բանաստեղծությունից մի հատված: Ավելի վաղ Գալկինն այս բանաստեղծությունը կարդացել էր «Прожекторперисхилтон» շոուի ընթացքում։