Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.82, EUR 530.41, RUB 6.81, GBP 595.63
+25 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին. «Հրապարակ»
08:35, 09.04.2020

«Հրապարակ»-ը գրում է․ «Նշել էիք, որ արցախյան ընտրությունների դիտորդների մասով ասելիք ունեք, որ նրանք ոչ միշտ են եղել անկողմնակալ, անկախ, ի՞նչ նկատի ունեիք և ո՞ւմ՝ հարցրինք Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։ «Սպասեք` ընտրական գործընթացներն ավարտվեն, նոր անուններ բարձրաձայնենք»: Ուշ չի՞ լինի։ «Ոչ, նախ որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, և ապա՝ ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականներն իրավական առումով ընտրությունների վրա ազդելու հնարավորություն չունեն։ Դրանք լոկ խորհրդատվական են։

Ընտրական գործընթացը կավարտվի, անուներ կտամ՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում»: Դիտորդական առաքելությունների «առյուծի բաժինը» կազմում են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Թրանսփերենսի ինթերնեշնլը», այսպես ասած, սորոսական կազմակերպությունները, ընդ որում, հայտնի է, թե թեկնածուներից որ մեկի նկատմամբ են նրանք «անկողմնակալ» եղել, նրանց մասին է խոսքը: «Դուք հիմա ինձ մի այնպիսի հարթություն եք տանում, ուր ես չեմ գնա։ Ինչպես ինքս եմ հորդորոււմ մեր դիտորդներին` լինել անկողմնակալ, այնպես էլ ինքս եմ պարտավոր լինել: Ժամանակը կգա, ամեն ինչ կասեմ»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր