Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.35, EUR 547.07, RUB 6.74, GBP 605.49
+19 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատ շատերի ընտանիքները սովի են մատնված»․ Վ․ Ավետիսյան
10:15, 09.04.2020

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱԶԱՆԳ
Քիչ առաջ ինձ զանգեց մի ծանոթ կին։ Նա մինչ արտակարգ դրությունը փողոցում առևտուր անելով է օրվա հացը վաստակել։
Լացակումած պատմեց, որ իր և իր նման շատ շատերի ընտանիքները բառիս բուն իմաստով սովի են մատնված։
Նրանց մեծ մասը վարձով է ապրում։ Շատերին արդեն հանել են վարձու բնակարաններից, քանի որ չեն կարողանում բնակվարձը վճարել։
Ոմանք արդեն մուրացկանությամբ են զբաղվում մի կտոր հաց հայթայթելու համար։
Ապրիլի 9-ից նախատեսված՝ օգնություն տրամադրելու գործընթացն իրականում տեղ կհասնի որոշ ժամանակ անց, մինչդեռ մարդիկ հենց այս պահին հաց չունեն։
Ըստ նրա՝ սոցիալական աջակցության կառույցները և իշխանության ներկայացուցիչները չեն արձագանքում, իսկ արձագանքելու դեպքում էլ խնդիրը լուծելու ճանապարհ ցույց չեն տալիս։
Իշխանությունը պարտավոր է ժամ առաջ միջոցներ ձեռնարկել կյանքի դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին գտնելու, հաշվառելու և նրանց հացի ու այլ կենսական կարիքները բավարարելու ուղղությամբ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր