ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է». Արսեն Խառատյան
05:15, 10.04.2020 | mamul.am
6284 | 0

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է

Տարիներ շարունակ, երբ Հայաստանում ընտրություն էր կեղծվում, մարդկանց հետապնդում ու խոշտանգում էին քաղաքական հայացքների համար, ճնշվում էր խոսքի ազատությունն ու քաղբանտարկյալների պակաս չունեինք, միջազգային պարբերականներում և կառույցներում խնդիրը բարձրացնելիս մեզ մեղադրում էին հակապետական գործունեության մեջ:

Թավշյա հեղափոխությունը եկավ բացառելու «կեղտոտ լվացքը հարևանին ցույց չտալու» դեմագոգիան Հայաստանում, սակայն խնդիրը կարծես տարբեր է Արցախի պարագայում: Մասնավորապես, մարդիկ, որոնք խոսում են մարտի 31-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած խնդիրների մասին, հաճախ պիտակավորվում են որպես հակապետական, արտասահմանյան գործակալներ ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ:

Ստացվում է, որ թույլատրելի և ընդունելի է խախտումներով ընտրություն անել, իսկ դրանց մասին բարձրաձայնելը` անթույլատրելի: Հնացած այս «մեղադրանքները» ոչ միայն հարիր չեն նոր իրողություններին, այլև ուղիղ հարված են հեղափոխության արժեքներին, ինչի մեջ մեզ արդեն իսկ մեղադրում են:

Ես միանշանակ կիսում եմ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը, ուստիև` Արցախում կայուն և իրական ժողովրդավարություն հաստատելը պետք է լինի անքննելի առաջնահերթություն: Համոզված եմ, որ այս հարցում կոմպրոմիսներ չեն կարող լինեն, հակառակ պարագայում մենք կարող ենք կորցնել Արցախի մեր հայրենակիցների սրտերն ու փոփոխությունների հույսը:

Ի պատասխան բազմիցս հնչած փաստարկների՝ թե Արցախի պարագան տարբեր է անվտանգության խնդիրներից ելնելով, հիշեցնեմ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերը. «Նա ով զոհաբերում է ազատությունն անվտանգություն ունենալու համար, արժանի չէ ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր