Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ աշխատակիցները մտել են ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։ Factor.am-ը քիչ առաջ պարզել է, որ ԱԱԾ աշխատակիցներն այս պահին դադարեցրել են իրենց գործողությունները և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետին իրենց հետ տարել են։ Թե ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով՝ դեռևս հայտնի չէ։ |