Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների ժամանակ այսօր՝ ապրիլի 9-ին կաշառք վերցնելու համար ձերբակալվել են բաժանմունքի պետը, պետի տեղակալը և օպերատիվ ծառայողը։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն, նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում։ |