ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ը ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին
19:30, 09.04.2020 | mamul.am
10847 | 0

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների ժամանակ այսօր՝ ապրիլի 9-ին կաշառք վերցնելու համար ձերբակալվել են բաժանմունքի պետը, պետի տեղակալը և օպերատիվ ծառայողը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն, նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր