ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Էրդողանի՝ Հայաստանին ուղղված այս քայլը չի բխում հումանիտար սկզբունքներից». թուրքագետ
23:40, 09.04.2020 | mamul.am
5750 | 1

«Էրդողանի այս քայլը չի բխում հումանիտար սկզբունքներից: Սա մեսիջ է, որն ուղղված է ներքին լսարանին»,- «Նոյյան տապան»-ի եթերում ասել է թուրքագետ, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարությանը:

Փորձագետի խոսքով՝ այդ քայլով փորձ է արվում Թուրքիայի քաղաքացիներին ցույց տալ, թե իրենք այնքան են բավարաված դեղորայքով և մնացած այլ անհրաժեշտ պարագաներով, որ նույնիսկ կարող են օգնել հարևան երկրներին:

«Միանշանակ, մենք պետք է արձագանքենք այդ հայտարարությանը: Այդ արձագանքը պետք է լինի հուժկու՝ միանշանակ, չենք ընդունում այդ առաջարկը, ինքներս մեզ բավարարում ենք ամեն ինչով: Մենք պետք է կարողանանք տալ այնպիսի պատասխան, որը կչեզոքացնի Էրդողանի այն մտադրությունները, որն ունեցել է այդ առաջարկներն անելիս»:

Թուրքագետի խոսքով՝ հենց Թուրքիան այսօր ունի օգնության կարիք. բժշկական սարքերի պակաս կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Էրդողանի՝ Հայաստանին ուղղված այս քայլը չի բխում հումանիտար սկզբունքներից». թուրքագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր