ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
IDBank-ը միանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին
18:35, 10.04.2020 | mamul.am
10021 | 0

Կարևորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը։

Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու տնտեսավարողներին` նրանց հնարավորություն տալով ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն նոր մարտահրավերների պայմաններում գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Վարկերը համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքով տրամադրվելու են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Վարկային միջոցների տրամադրման պայմանները սահմանվում են կառավարության տնտեսական աջակցության կոնկրետ միջոցառումից, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրման նպատակներից կախված։ Բանկի կողմից հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, սպասարկման և այլ միջնորդավճարներ չեն գանձվելու։

Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ https://www.idbank.am/content/contacts/ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև businesssupport@idbank.am էլ․ փոստի հասցեով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 77 04 40 99 հեռախոսահամարով կամ այցելել բանկի պաշտոնական կայքէջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր