ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ում, որպես կորոնավիրուսի բուժամիջոց, հաստատել են Էբոլայի դեմ դեղամիջոցի կիրառումը
17:35, 02.05.2020 | mamul.am
15926 | 0

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել երկրում Ռեմդեսիվիր՝ (կոդ GS-5734) հակավիրուսային դեղամիջոցին, որը համարվում է Էբոլա վիրուսի դեմ հաջողված դեղամիջոց։ Այն օգտագործվել է Էբոլայի համաճարակի բուժման ժամանակ, որը սկսվել էր 2015 թվականին: Այս մասին հայտնել է վարչության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ապրիլի 29-ին հայտարարել էր Ռեմդեսիվիրի կլինիկական հաջող փորձարկումների մասին: «Տվյալները ցույց են տալիս, որ Ռեմդեսիվիրն ունի հստակ, նշանակալի դրական ազդեցություն՝ արագացնելով վերականգնումը»,- հայտնել է Ֆաուչին՝ նկատի ունենալով ուսումնասիրության արդյունքները: Կարգավորող մարմինը նշում է, որ COVID-19-ի բուժման գործում Ռեմդեսիվիրի օգտագործման փաստաթերթերը պետք է հասանելի լինեն բժշկական անձնակազմերին և հիվանդներին: Նրանք նաև պարտավոր են տեղեկացնել դեղաչափի, հնարավոր կողմնակի ազդեցությունների և այլ դեղամիջոցների հետ համատեղելիության մասին: Ըստ մասնագետների՝ Ռեմդեսիվիր դեղամիջոցը կրճատում է ապաքինման ժամանակը՝ 15 օրից հասցնելով 11-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր