ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
#SaudiAramco-ն բարձրացրել է հունիս ամսվա նավթի մատակարարումների գները
22:15, 07.05.2020 | mamul.am
9189 | 0

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, ներկայացրել է իր գնորդների համար նավթի՝ հունիս ամսվա մատակարարումների նոր արժեքը: Ըստ գնացուցակի՝ նավթի գներն աճում են բոլոր շուկաների՝ ներառյալ Ասիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար, գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ սաուդյան նավթի գների բարձրացումը շուկային ազդակ է տալիս նավթի պահանջարկի բարելավման վերաբերյալ:
Հունիսի համար դեպի Ասիա մատակարարումների գներն ավելացել են 1 բարելի դիմաց 1,4 դոլար, այժմ պայմանական զեղչը (դիսկոնտը) էտալոնի նկատմամբ իջել է մինչև 5,9 դոլարի մեկ բարելի դիմաց:

Շուկան իրոք լավատեսություն է զգում պահանջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Raiffeisen Bank-ի վերլուծաբան Անդրեյ Պոլիչուկը: «Այս մասին վկայում է Brent-ի գների բարձրացումը մինչև 30 դոլար մեկ բարելի դիմաց, այս կերպ ներդրողները պատասխանում են Չինաստանում, Գերմանիայում, Ավստրիայում և այլ երկրներում կարանտինային միջոցառումների մեղմացման մասին լուրերին»,- նշում է վերլուծաբանը։ Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ ներկայիս միտումը դեռևս չի կարելի կայուն համարել, քանի որ նավթի համաշխարհային պաշարները շարունակում են ավելանալ, չնայած Opec+ համաձայնագրի գործարկմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր