ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Իրանը սխալմամբ հրթիռ է արձակել իր ռազմանավի ուղղությամբ․ կան զոհեր
11:30, 11.05.2020 | mamul.am
16196 | 0

Մայիսի 10-ին Օմանի ծոցում՝ Ջասք նավահանգստային քաղաքի ափերի մոտ, զորավարժությունների ընթացքում իրանական էսկադրային ականակիրը սխալմամբ խորտակել է իրանական Konarak նավը։ Այս մասին հայտնում է իրանական լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Թասնիմ Մահդի Բախտիյարը: Գործակալության տեղեկություններով՝ այժմ մասնագետները վերլուծում են տեղի ունեցածը: Հայտնի է, որ Konarak նավը վնասվել է հրթիռի միջոցով, ինչից հետո խորտակվել է։

Ըստ ԶԼՄ-ների՝ մահացել է 20-ից 40 մարդ: Տեղեկություններ կան նաև տասնյակ վիրավորների մասին:

Իրանը սխալմամբ հրթիռ է արձակել իր ռազմանավի ուղղությամբ․ կան զոհեր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր