ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել, ապա լքել է Սպիտակ տանը կորոնավիրուսին վերաբերող մամուլի ասուլիսը, հայտնում է CNBC-ը: Իր ելույթի ընթացքում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը #COVID_19-ի հայտնաբերման ավելի շատ թեստեր է անցկացրել, քան մյուս երկրները, որից հետո CBS News-ի լրագրողը Թրամփին հարցրել է, թե «ինչո՞ւ է նրա համար կարևոր գլոբալ մրցակցությունը և ինչո՞ւ է նա անընդհատ կենտրոնանում այլ երկրների հետ համեմատության վրա, փոխարենն ուշադրություն դարձնի երկրի ներսում տիրող իրավիճակին, որտեղ աճում է մահացության ցուցանիշը»։ |