ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Բելառուսում ավելի քան հարյուր բլոգեր ու լրագրող է ձերբակալվել
15:25, 12.05.2020 | mamul.am
12024 | 0

Բելառուսում իրավապահները ձերբակալել են ավելի քան հարյուր բլոգերի և լրագրողի, ինչպես նաև նրանց հետևորդներին, ովքեր քննադատում են կառավարությանը: Այս մասին հայտնել է մարդու իրավունքների Весна կենտրոնը, որի գրանցումն արգելված է Բելառուսում, ինչպես նաև Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան, հայտնում է BBC-ն:
Հրապարակման համաձայն, բլոգերներից մեկը՝ Սերգեյ Պետրուխինը ձերբակալվել է մայիսի 11-ին՝ ապրիլյան ցույցի մասին հեռարձակման համար, որը տեղի է ունեցել ընդդեմ Բրեստի մերձակայքում մարտկոցի գործարանի կառուցման: Նրան մեղադրում են հասարակական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգը խախտելու մեջ։
Մեկ այլ բլոգեր՝ Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել է մայիսի 6-ին Մոգիլևում՝ հետևորդների հետ հանդիպման ժամանակ: Նա նույնպես քննադատում է իշխանություններին և հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում։
Բելառուսի տարբեր շրջաններում բլոգերներն ու հեռուստաալիքի հետևորդները մասնակցել են ցույցին՝ ի պաշտպանություն Տիխանովսկու: Այնուհետև նրանց և ցույցը լուսաբանող լրագրողներին ձերբակալել են։

Բելառուսում ավելի քան հարյուր բլոգեր ու լրագրող է ձերբակալվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր