Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի կողմից ղեկավարվող միջազգային խումբը պարզել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումն այս դարում ավելի շատ կլինի, քան նախկինում կարծում էին։ Այս եզրակացությունը հրապարակվել է Climate and Atmospheric Science ամսագրում։ Հրապարակման մեջ ներառվել են ավելի քան հարյուր առաջատար հեղինակների գնահատականները Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման մասին, ինչպես նաև իրականացվել են հազարից ավելի հոդվածների վերլուծություններ այս թեմայի շուրջ: |