ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սաուդյան նավթը բեռնաթափման խնդիր ունի ԱՄՆ-ում․ #Bloomberg
15:45, 13.05.2020 | mamul.am
8840 | 0

Սաուդյան նավթով բեռնված սուպերտանկերները, որոնք ժամանում են ԱՄՆ-ի արևելյան ափեր, սկսել են բեռնաթափման լուրջ խնդիրների բախվել, հայտնում է Bloomberg-ը:

Սովորաբար բեռնաթափման գործընթացը տևում է 4-6 օր, բայց այժմ, այն տանկերները, որոնք ունեն մոտ 2 մլն բարել նավթ, ստիպված են սպասել շատ ավելի երկար ժամանակ: Օրինակ՝ Dalian սուպերտանկերը միայն կիսով չափ է դատարկված, չնայած որ ժամանել է նավահանգիստ մայիսի 1-ին, իսկ Lulu and Aslaf սուպերտանկերը կանգնած է 2 շաբաթ: Պատճառն այն է, որ կա մոտ 600 հազար տոննա տարողությամբ փոքր տանկերների պակաս, որոնք օգտագործվում են նավթը մինչև ցամաք տեղափոխելու համար: Ավելին, ըստ Bloomberg-ի, մոտ ապագայում իրավիճակը կարող է զգալիորեն վատթարանալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր