Պուերտո-Ռիկոյի բնակիչները նոյեմբերի 3-ին հանրաքվեի միջոցով կորոշեն ԱՄՆ-ին միանալու հարցը: Այս մասին տեղեկացրել է Վաշինգթոնից անկախ տարածքի նահանգապետ Վանդա Վասկեսը: Հանրաքվեն կանցնի ՏԻՄ ընտրությունների հետ նույն օրը: Եթե մեծամասնությունն, ինչպես 2012 և 2017 թվականներին, քվեարկի Նահանգների կազմ մտնելու օգտին, ապա հարցը կքննարկվի Կոնգրեսում: Նահանգները գրավել են Պուերտո Ռիկոն 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ: |