ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ամերիկացիների ավելի քան մեկ երրորդը հրաժարվում է գնել Made in China գրությամբ ապրանքներ
20:50, 18.05.2020 | mamul.am
10027 | 0

ԱՄՆ բնակչության ավելի քան մեկ երրորդը մտադիր չէ չինական որևէ ապրանք գնել՝ համաձայն FTI Consultig-ի կողմից արված ուսումնասիրության, գրում Bloomberg-ը:
Հարցվածների 40%-ը նշել է, որ չի գնելու Չինաստանում արտադրված ապրանքներ: Եվս 34%-ը նշել է, որ պատրաստ է ապրանքներ գնել Made in China գրությամբ, սակայն առանց մեծ հրճվանքի: Հարցվածների միայն 26%-ն է նշել, որ ապրանքների չինական ծագումը որևէ ազդեցություն չի ունենա իրենց ընտրության վրա:
Հարցված ամերիկացիների միայն 12%-ն է նշել, որ պատրաստ չէ գնել աշխարհի այլ երկրներում արտադրված իրեր: Երկրորդ տեղում Լատինական Ամերիկայի արտադրանքն է։ Հարցվածների 84%-ը կգնեն դա, և միայն 16%-ը կհրաժարվեն Լատինական Ամերիկայում արտադրված իրերից։ Հարցված ամերիկացիների 78%-ը պատրաստ է սեփական միջոցներով աջակցել տնտեսության պաշտպանողականությանը: Նրանք նշել են, որ պատրաստ են ավելի շատ գումար վճարել ապրանքի համար, եթե իմանան, որ դրա արտադրությունը Չինաստանից տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: Հարցվածների 55%-ը չի հավատում, որ Չինաստանին կարելի է վստահել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր