ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Կա՞ն բացահայտումներ, որոնք նախկին իշխանությունը խնդրել է չհրապարակել». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին
15:35, 18.05.2020 | mamul.am
8477 | 0

Այսօր՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերին հանրությանը կներկայացվեն հանձնաժողովի իրականացրած աշխատանքները՝ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հարցին, թե կա՞ն դրվագներ, որոնք հանձնաժողովը բացահայտել է, բայց նախկին իշխանությունները, Սերժ Սարգսյանը խնդրել են հանձնաժողովին՝ գաղտնի պահել, Քոչարյանը պատասխանեց. «Մեզ պետք չէ խնդրել: Պետական գաղտնիքի մասին օրենքը դա պարտադրում է: Խնդրելս ո՞րն է: Մենք ստացել ենք այնքան տեղեկատվություն, որը որ մեզ հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր