ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հնդկաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 101 հազարը
16:00, 19.05.2020 | mamul.am
5606 | 0

Հնդկաստանի Առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալներով՝ նախօրեին երկրում կորոնավիրուսի համավարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 4,9 հազարով և այժմ կազմում է 101 139 դեպք, գրում է РИА Новости-ն: Գործակալության տվյալներով՝ երկրում բուժում է ստանում 58 802 մարդ: Միևնույն ժամանակ ապաքինվել է 39 173 մարդ, մահացել՝ 3 163 հիվանդ։ Ամենից շատ տուժել է Մահարաշտրա նահանգը, որտեղ գրանցվել է հիվանդության 35 058 դեպք։

Երկրորդ տեղում Թամիլ Նադու նահանգն է (11 760 հիվանդ)։ Երրորդ տեղում՝ Գուջաթ նահանգը (11 745 դեպք)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր