ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան». ՀՀ վարչապետ
18:05, 19.05.2020 | mamul.am
13249 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց քաղաքացիներին տուրք չտալ իրականությանը չահամապատասխանող տեղեկություններին:

«Կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում և այլն: Հիմա եթե ուզում եք հավատալ այդ ամենին, հավատացե՛ք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջումների ժամանակ, ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան: Եթե պիտի հավատաք, հավատացեք: Ես ստեղ նստած եմ ինչի՞ համար: Դուք եք ինձ բերել ստեղ նստացրել: Ինչի՞ համար եք ինձ էստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ, եթե՝ այո, ուրեմն կանեմ, եթե՝ ոչ, ուրեմն չեմ անի: Մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի ա, հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում ա հավատա, թող հավատա: Յուրաքանչյուրը մտածում ա իր փչացածության աստիճանի մասին: Հիմա ես էս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ կորոնավիրուս կա: Երբ ասում եմ՝ դիմակ կրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք, ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իրա փչացածության աստիճանին համապատասխան»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով չմասնակցել մարդաշատ իրադարձություններին, դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր