ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Թուրքիան 7 անգամ կրճատել է ռուսական գազի ներկրումը
19:40, 20.05.2020 | mamul.am
7017 | 0

Մարտի վերջի տվյալներով՝ Թուրքիայում ռուսական գազի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկել են 7 անգամ` 1,418 միլիարդից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի, գրում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության (ФТС) տվյալները:

2018-ի համեմատ գազի մատակարարման ծավալը նվազել է 14 անգամ: Թուրքիան, որը նախկինում զբաղեցնում էր «Газпром» ընկերության խոշոր գնորդների 2-րդ տեղը, այժմ ավելի քիչ գազ է գնում, քան Լիտվան:
Թուրքիային հարկավոր չէր ռուսական գազը` հեղուկ բնական գազի մատակարարման կտրուկ աճի պատճառով: 2019 թ.-ի դեկտեմբերին Botas պետական գազային ընկերությունը մինչև մարտ ամիսը ձեռք էր բերել 30 խմբաքանակ, իսկ ավելի վաղ՝ 70 խմբաքանակ՝ 2020-2023 թվականների առաքումով:

Ընդհանուր առմամբ՝ թուրքական ընկերությունները 2019 թվականին ներմուծել են 9,1 միլիոն տոննա հեղուկ բնական գազ, հիմնականում առաքումներ են իրականացրել Ալժիրից, Քաթարից, Նիգերիայից և ԱՄՆ-ից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր