Չինաստանում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրության 99,1%-ը՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման ֆոնին, գրում է РИА Новости-ն` հղում անելով Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվականացման նախարար Մյաո Վեին: «Մայիսի 18-ի դրությամբ՝ երկրում խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել հասնել սովորական մակարդակի»,-նշել է նախարարը: |