ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը. «Հայաստանի Հանրապետություն»
08:55, 21.05.2020 | mamul.am
7194 | 0

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը մտահոգված է` սահմանափակումներով պայմանավորված ինչպե՞ս է կանոնակարգվելու սպորտի ոլորտը, մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը:

Պատգամավորը հիշեցնում է, որ դեռևս մայիսի սկզբին էր անդրադարձել այս խնդրին` ակնկալելով գործադիրի համապատասխան ոլորտը համակարգողի կողմից գործնական արձագանք:

Իր կողմից հնչեցված առաջարկությունները, ասում է, հիմնված են առկա խնդիրների վրա:

«Բազմաթիվ զանգեր եմ ստանում այն մասին, թե սպորտի մասով որ կարգավորումը ինչին է վերաբերում: Մարզիկների, տնօրենների համար հստակ չէ, թե կարգավորումը ինչն է թույլ տալիս, ինչը` ոչ: Օրինակ՝ հեռավորությունը պահպանելով՝ ըմբիշը չի կարող մարզվել:

Ծանրորդը կկարողանա, ըմբիշը հաստատ մեկ ու կես մետր հեռավորությունը պահելով չի կարող: Լրացուցիչ հարցեր են առաջանում, որոնց պետք է պարզաբանումներ տալ»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Ա. Ջուլֆալակյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր