ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բաֆեթը կորցրել է 643 միլիոն եվրո՝ #Photoshop-ով արված կեղծ փաստաթղթի պատճառով
21:20, 21.05.2020 | mamul.am
9504 | 0

Չժանգոտվող պողպատի բիզնեսով զբաղվող գերմանական Wilhelm Schulz ընկերության նախկին ղեկավարությունը կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ, որի զոհը դարձել է ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, գրում է Financial Standard-ը:

Նշվում է, որ մի քանի տարի առաջ ընկերության սեփականատերերը կեղծել են ընկերության ֆինանսական վիճակի մասին փաստաթղթերը Photoshop ծրագրի միջոցով: 2017-ին Բաֆեթին պատկանող Berffhire Hathaway Inc ընկերությունը այն ձեռք է բերել 800 միլիոն եվրոյի դիմաց:
Սակայն շուտով Berffhire Hathaway ընկերությունը անանուն հաղորդագրություն է ստացել, համաձայն որի ձեռք բերված ընկերության փասթաթղթերը կեղծված են: Ընկերության աշխատակիցները ուսումնասիրել և պարզել են, որ նրանք ձեռք են բերել ոչ թե բարգավաճող բիզնես, այլ սնանկության եզրին կանգնած ընկերություն։
Նյու Յորքի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Wilhelm Schulz ընկերությունը արժե 157 միլիոն եվրո և նախկին սեփականատերերին պարտավորեցրել է փոխհատուցել 643 միլիոն եվրո տարբերությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր